Ավարտվեց Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնությունը
2024-07-28Գյումրի քաղաքի Սև Ամրոց հուշահամալիրում ավարտին մոտեցավ Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնությունը, որը հերթական անգամ կոտրեց հասարակական պատնեշները և ապացուցեց, որ ցանկացած բան հնարավոր է դառնում անսահման նվիրվածության և պայքարի արդյունքում։
Մրցաշարի հաղթող դարձավ Ղազախստանը ներկայացնող Այապով Ալիմժանը, երկրորդ տեղը գրավեց Ֆիլիպինները ներկայացնող Սանդերս Սեվերինյոն, իսկ լավագույն եռյակը կիսեց հայազգի շախմատիստ Սարգիս Սարգսյանը։