Գրանցում

Գյումրի քաղաքի «Սև Ամրոց» հուշահամալիրում տեղի ունեցավ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնության բացման արարողությանը:

2024-07-19

Գյումրի քաղաքի «Սև Ամրոց» հուշահամալիրում տեղի ունեցավ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնության բացման արարողությանը:
 

Այս առաջնությունը ավելին է քան մրցակցությունը, քանի որ կոտրում է հասարակական պատնեշները և ապացուցում անհատների հսկայական կարողություններն ու ներուժը, որոնք դիմակայել են կյանքի դժվարություններին՝ մարտահրավերները վերածելով հնարավորությունների:
Պահատական չէ, որ մրցաշարի իրականացման համար որոշում ընդունվեց անցկացնել այն հենց Գյումրի քաղաքում, քանի որ 2024 թվականին Գյումրին համարվել է սպորտային մայրաքաղաք:
Եվ հպարտությամբ կարող ենք ազդարարել, որ այս առաջնության շնորհիվ Գյումրի քաղաքն այս տարի հյուրընկալելու է շուրջ 14 երկրների 52 շախմատիստներին:

Առաջնության իրանանացման համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր հովանավորներին ի դեմս Գյումրու քաղաքապետարանի, Սավա ընկերության հիմնադիր և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հանձնաժողովի նախագահ Աղասի Ինանցի, Ալֆա Ֆարմ ընկերությանը ի դեմս Սամվել Շիլաջյանի, պարոն Ռալֆ Յիրիկյանի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Շիրակի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Միսակ Բալասանյանի, Արտակ Գևորգյանի, ինչպես նաև մեր բոլոր աջակիցներին ի դեմս Շիրակի մարզպետարանի, Հայաստանի Էլեկտրական Ցանցերի և «Լենտեքս» ընկերության հիմնադիր Կարեն Գոմցյանի:




Developed by LAB64 LLC