Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2024

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

2018-01-09

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի շրջանակներում կանցկացվեն 6 մրցաշարեր՝ 5 պատանեկան և մեկ շրջանային: 

Շրջանային մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը`2502.8): Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը:

Այսօր ժամը 15:00-ին տեղի կունենան մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Վիճակահանության արդյունքում պարզ դարձան այսօր միմյանց դեմ մրցող զույգերի անունները.

ՄԳ Փարհամ Մաղսուդլու - ՄՎ Վադիմ Մոյիսեենկո

ՄՎ Նիկիտա Մորոզով​ - ՄԳ Արման Միքայելյան

ՄՎ Կլեմենտի Սիչյով - ՄԳ Հովիկ Հայրապետյան

ՄՎ Արամ Հակոբյան - ՄՎ Լուկաշ Յարմուլա

ՄԳ Արտաշես Մինասյան - ՄԳ Վոլոդիմիր Վետոշկո

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC