Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-16 January
2026

Բարի գալուստ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի պաշտոնական կայքէջ

Հայաստանի շախմատի ակադեմիան պատիվ ունի տեղեկացնելու, որ 2026թ. հունվարի 9-ից 16-ը տեղի է ունենալու Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի ամենամյա շրջանային մրցաշարը:
Հուսով ենք՝ այս տարի ևս մրցաշարը կընթանա տպավորիչ թե՛ մասնակիցների և թե՛ շախմատասերների համար:


Մրցաշարի պաշտոնական կայքէջը կտրամադրի տեղեկատվություն մրցաշարի մասին, իսկ հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք դիմել մեզ.

Հասցե՝       Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Հեռ.՝           +374 10 44 84 76 (79) 
Էլ. հասցե՝  tournaments@chessacademy.am

Մաղթում ենք ձեզ հաջողություն:




Նորություններ

2026-01-16    Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով 16-րդ հուշամրցաշարը
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով 16-րդ հուշամրցաշարը։ Ինը լարված և անակնկալներով լի խաղափուլերից հետո պարզ դարձան մրցաշարի հաղթողները։ Միջազգային գրոսմայստերի նորմայով մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթող ճանաչվեց ՄՎ Աարյան Վարշնեյը, ով մրցաշարի ընթացքում լրացրեց նաև իր գրոսմայստերի վերջին նորման...
Ավելին



2026-01-16    ՀԲԸՄ Հայաստանյան մասնաճյուղի նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
Հունվարի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վասկեն Յակուբյանը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին, որի շրջանակում անցկացվում են 630 մասնակից ունեցող մանկապատանեկան մրցաշարը և Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Մոլդովայից ժամանած մասնակիցներով միջազգային գրոսմայս...
Ավելին



2026-01-15    Վաղը կեզրափակվի Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը
Վաղը կեզրափակվի Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը։ Յոթ խաղափուլից հետո առաջատարներն արդեն հստակ են։ Միջազգային գրոսմայստերի նորմայով մրցաշարում միանձնյա առաջատար է ՄՎ Աարյան Վարշնեյը՝ վաստակելով 6 միավոր և ցուցադրելով կայուն ու վստահ խաղ մրցաշարի ողջ ընթացքում։ Իսկ միջազգային վարպետի նորմայով մրցաշարը գլխավորում է ՄՎ Ստեֆան Պողոսյանը, ով յոթ տուրից հետո...
Ավելին



2026-01-14    Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ դիտելու Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքը։ Այցի ընթացքում ներկա էին նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ ՄԳ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գևորգյանը և խորհրդի անդամներ Տարոն ...
Ավելին



2026-01-12    4-րդ փուլի ամփոփում
Անդրանիկ Մարգարյանի շրջանային հուշամրցաշարը անցել է վճռորոշ փուլ։ 4-րդ տուրից հետո արդեն ձևավորվել են մրցաշարի առաջատարները։ ՄԳ նորմայի մրցաշարում միանձնյա առաջատար է ՄՎ Աարյան Վարշնեյը՝ 3.5 միավորով։ ՄՎ նորմայի մրցաշարում առաջին հորիզոնականը կիսում են ՖՎ Վաչե Հովակիմյանը և ՄՎ Արմեն Բարսեղյանը՝ 3-ական միավորով։ Իսկ ո՞վ, ձեր կարծիքով, վերջում կհաղթի։    ...
Ավելին



2026-01-09    Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը սկսված է
Հունվարի 9-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում պաշտոնապես մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը, որը ևս մեկ կարևոր էջ է Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արժանապատիվ պահպանման գործում։ Միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքն ասեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և Ամերիկայի շախմատի ակադեմիայի նախագահ Արմեն Համբարձումյանը։ Մր...
Ավելին



2026-01-09    Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշար
2026 թվականի հունվարի 9–16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը՝ հեղինակավոր և ավադույթ դարձած մրցաշար, որը համախմբում է ինչպես խոստումնալից երիտասարդ այնպես էլ փորձառու շախմատիստների՝ Հայաստանից և արտերկրից։ Մրցաշարը կանցկացվի գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով և տեղի կունենա Հայաստանի շախմատի ակադեմիայում(...
Ավելին



2025-01-16    Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 15-րդ շրջանային հուշամրցաշարը՝ միջազգային գորսմայստերի և վարպետի նորմաներով:
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 15-րդ շրջանային հուշամրցաշարը՝ միջազգային գորսմայստերի և վարպետի նորմաներով: Միջազգային գրոյսմայստերի նորմայով մրցաշարում արդյունքները հետևյալն են՝  1-ին տեղ՝ ՄՎ Վլադիսլավ Նոզդրաչև 2-րդ տեղ՝ ՄՎ Դավթյան Արսեն 3-րդ տեղ՝ ՄՎ Նազարի Արադ Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում արդյունքները հետևյալն են՝ 1-ին տեղ՝ ՖՎ Սուքիասյան Վահե 2-ր...
Ավելին



2025-01-16    Ութերորդ փուլի ամփոփում
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի գրոսմայստերի նորմայով մրցաշարի 8-րդ տուրում առաջատար  Վլադիսլավ Նոզդրաչևը սպիտակ խաղաքարերով արագ ոչ-ոքի խաղաց ՄԳ Լևոն Բաբուջյանի հետ և վաստակելով 7 միավոր մրցաշարի ավարտից 1 տուր առաջ լրացրեց միջազգային գրոսմայստերի նորման։ Տուրի մյուս կենտրոնական պարտիան ՝ Փիլիպոսյան Ռոբերտ - Դավթյան Արսեն անցավ լարված և հետաքրքիր պայքարում։ Կողմեր...
Ավելին



2025-01-13    Հինգերորդ փուլի ամփոփում
Անդրանիկ Մարգարյանի ՄԳ նորմայով հուշամրցաշարի 5-րդ խաղափուլում առաջատարներ Արսեն Դավթյանը և Վլադիսլավ Նոզդրաչևը մրցում էին միմյանց դեմ: Ունենալով սպիտակ խաղաքարեր Արսենին հաջողվեց ստանալ առավելություն և հետզհետե ուժեղացնել ճնշումը։ Պարտիան ընթանում էր շատ լարված և երկուստեք բացթողումներով, բայց վճռորոշ եղավ 30-րդ քայլը, երբ սպիտակները գտնվելով ցայտնոտում կոպիտ վրի...
Ավելին



2025-01-13    Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահի այցը Հայաստանի շախմատի ակադեմիա
Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին: Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 682 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ինչպես նաև այցելեց շրջանային մ...
Ավելին



2025-01-10    Երկրորդ փուլի ամփոփում
Անդրանիկ Մարգարյան հուշամրցաշարի գրոսմայստերի նորմայով մրցաշարի 2-րդ տուրի ավարտից  հետո  3 մասնակից ՝  Նոզդրաչև Վլադիսլավ , Դավթյան Արսեն, Փիլիպոսյան Ռոբերտ 100 % արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ 1-ին տուրում գեղեցիկ հաղթանակ տոնեց Արսեն Դավթյանը Հակոբյան Էրիկի նկատմամբ: 17․Ra4! Նավակը 4-րդ հորիզոնականով տեղափոխվում է արքայական թև և սպիտակներ...
Ավելին



2025-01-08    Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 15-րդ շրջանային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերի և վարպետի նորմաներով
Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 15-րդ շրջանային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերի և վարպետի նորմաներով: Առցանց խաղերին հետևելու համար սեղմեք այստեղ: Մաղթում ենք բոլորին արդար և դիտարժան մրցաշար:   ...
Ավելին



2024-11-01    Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշար՝ միջազգային գրոսմայստերի նորմայով
2025թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան անցկացնում է Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով, միջազգային գրոսմայստերի նորմայով: Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Մրց...
Ավելին



2024-11-01    Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշար՝ միջազգային վարպետի նորմայով
2025թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան անցկացնում է Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով, միջազգային վարպետի նորմայով: Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:   Հատ...
Ավելին



2024-01-17    Ավարտվեց«Անդրանիկ Մարգարյան» 14-րդ շրջանային հուշամրցաշարը՝ միջազգային գորսմայստերի և վարպետի նորմաներով
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանին նվիրված 14 շրջանային մրցաշարը՝  միջազգային գրոյսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով: Միջազգային գրոյսմայստերի նորմայով մրցաշարում արդյունքները հետևյալն են՝  1-ին տեղ՝ ՄՎ Ալեքսեյ Գրեբնյեվ 2-րդ տեղ՝ ՖՎ Աղասարով Բենիկ 3-րդ տեղ՝ ՖՎ Մովահեդ Սինա Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում արդյունքները հետևյալն են՝ 1-ին տեղ՝ ՖՎ Գա...
Ավելին



2024-01-16    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. «Ա» մրցաշար. 9-րդ փուլ
Նախավերջին տուրի փոթորկալից իրադարձություններից հետո եզրափակիչ՝ 9-րդ տուրը, անցավ համեմատաբար խաղաղ մթնոլորտում, թեև պայքարը դեռ շարունակվում է։ Ալեքսեյ Գրեբնևը Օհանյանի հետ ոչ-ոքի խաղալով ապահովեց առաջին տեղը, իսկ Էմինը սպասում էր՝ տեսնելու, թե հետապնդող քառյակից ով կմիանա իրեն երկրորդ հորիզոնականում։ Այդ երկուսը դարձան Արսեն Դավթյանը, ով հաղթեց իր անմիջական մրցակցին...
Ավելին



2024-01-15    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. «Ա» մրցաշար. 8-րդ փուլ
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ հետևում էին Աղասարովի և Գրեբնևի լարված մրցապայքարին՝ փորձելով հասկանալ, թե նրանցից ով կհասնի գրոսմայստերական կոչման։ Նրանց դեմ առ դեմ հանդիպումը նախավերջին տուրում պատասխան տվեց այդ հարցին․ 18-ամյա Ալեքսեյը այս պահին գերազանցում է, կամ գոնե հաշվարկումներով առաջ է անցնում, 15-ամյա Բենիկից։ Տանտերը երկնքո...
Ավելին



2024-01-14    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. «Ա» մրցաշար. 7-րդ փուլ
Գրեբնև, թե՞ Աղասարով․ ամեն ինչ կորոշվի 8-րդ տուրում Ի վերջո, Գրեբնևը հասավ Աղասարովին։ Մինչ Բենիկը մեծ դժվարությամբ ոչ-ոքի էր խաղում Սյորենսենի հետ, Ալեքսեյը անսպասելիորեն հեշտ հաղթեց Շահինյանին, որի հետ մինչ այդ կիսում էր երկրորդ տեղը։ Արդյունքում երկու գլխավոր հավակնորդներն էլ ունեն 5 միավոր 7 հնարավորից, և մրցաշարի ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կորոշվի ն...
Ավելին



2024-01-14    Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. «Ա» մրցաշար. 6-րդ փուլ
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար։ «A» մրցաշար։ 6-րդ տուր Գրեբնևը բաց թողեց հաղթանակը և Աղասարովին հասնելու հնարավորությունը Օրվա գլխավոր պայքարը Մովահեդ–Գրեբնև պարտիան էր։ Իրանցի շախմատիստը նախորդ օրը հրաշքով խուսափել էր պարտությունից, իսկ հետո գրեթե հաղթել էր Սյորենսենին։ Ռուս շախմատիստը վստահորեն հաղթել էր Շուվալովային և վճռական էր շարունակել հետապնդումը Աղասա...
Ավելին



Բոլոր նորությունները

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC