Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2025

Շրջանային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները

2020-01-15

Եվգենի Լևին – Արթուր Դավթյան պարտիայում կիրառվեց սլավոնական պաշտպանության անտի-մերան տարբերակը․ սևերը հեշտությամբ հաղթահարեցին սկզբնախաղային խնդիրները, անգամ մի փոքր հաճելի դրություն ստացան, բայց դա բավարար չեղավ հաղթանակելու համար,  և 49 -րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։  

Զուրաբ Ստուրուա – Դավիթ Շահինյան պարտիայում  25-րդ քայլից հետո ստացվել Էր հետևյալ դրությունը՝

Այստեղ սպիտակները վրիպեցին․ նրանք խաղացին 26․Թxf3՝ բաց թողնելով Ձxe4 հակահարվածը, որից հետո սևերը ոչ-ոքի հասնելու լավ հնարավորություններ ստացան։

Այնինչ խաղալով 26․Նxf3 – Ձxe4 27.Ձxd6 – Ձxd6 28.Նxe5 Թg6 29.Նxf4 +- (Այս տարբերակում d2 -ի փիղը պաշտպանված է)

Հետագայում ոչ-ոքի դրությունում հայտնվելով ցայտնոտում՝ սևերը կոպիտ վրիպեցին և ցավալի պարտություն կրեցին։

Վիկտոր Մատվիիշեն - Աննա Սարգսյան պարտիայում խաղացվեց իսպանական պարտիա․ սկզբնախաղում սևերին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել դրությունը, այլև խլել նախաձեռնությունը, իսկ ահա 17-րդ քայլում ֆիգուրի զոհաբերությամբ նրանք ստացան անցողիկ կապակցված զինվորներ և լուրջ հայտ ներկայացրեցին հաղթանակի հասնելու համար: 25 – րդ քայլում  նրանք գեղեցիկ տարբերակ ունեին հաղթանակի հասնելու, բայց չնկատեցին՝

25․․․Թg4? (25…  Թxc6! 26.dc – Նxa7! 27.Նxa7 – b3 28.Ձd2- cd 29. Նb1 - Փe6 30․Նxc7 – Նa8 -+ ) բայց հետագայում կարողանալով փոխանակել թագուհիները՝ գեղեցիկ հաղթանակ տոնեցին։

Հովիկ Հայրապետյան -  Արմեն Բարսեղյան պարտիայի սկզբնախաղում ավելի հաջող գործեցին սպիտակները, ստացան դիրքային առավելություն, սակայն հետագայում հաջող պլան չընտրեցին և անգամ հայտնվեցին վատ դրությունում, բայց պարտիայի ելքը վճռեց սևերի 25-րդ քայլում թույլ տված կոպտագույն վրիպումը՝  

25…Ձb4?? 26.Թb3+ +-

Ստեֆան Պողոսյան - Պլատոն Գալպերին պարտիայում առաջին իսկ քայլերից կողմերը շեղվեցին սկզբնախաղային տեսությունից․ ստացվեց ոչ ստանդարտ դրություն, որտեղ ավելի լավ կողմնորոշվեցին սևերը և խլեցին նախաձեռնությունը, բայց վերջնախաղում, այնուամենայնիվ, սպիտակներին հաջողվեց հասնել ոչ-ոքի արդյունքի։   

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC