![Logo](/images/logo.jpg)
![](/images/facebook.jpg)
![](/images/youtube.jpg)
Մրցաշար ChessAcademy.am
Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարի հաղթող
2020-01-17![](/image/?type=news&prefix=news_tumb_big&img=157929535946_e311f57f11625245d0970880437ac405.jpg)
Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Արցախի Հանրապետությունը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց առաջին տեղը: 6 միավորով և լրացուցիչ միավորների հաշվարկով 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ միջազգային գրոյսմայստեր Զուրաբ Ստուրուան։
Հայաստանի ներկայացուցիչներ միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Դավիթ Շահինյանը վաստակեցին 5.5-ական միավոր՝ կիսելով 3-4 տեղերը: Լրացուցիչ միավորների հաշվարկով Ա. Դավթյանը զբաղեցրեց 3-րդ, իսկ Դ. Շահինյանը՝ 4-րդ տեղը: