


Մրցաշար ChessAcademy.am
Երկրորդ փուլի ամփոփում
2025-01-10Անդրանիկ Մարգարյան հուշամրցաշարի գրոսմայստերի նորմայով մրցաշարի 2-րդ տուրի ավարտից հետո 3 մասնակից ՝ Նոզդրաչև Վլադիսլավ , Դավթյան Արսեն, Փիլիպոսյան Ռոբերտ 100 % արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
1-ին տուրում գեղեցիկ հաղթանակ տոնեց Արսեն Դավթյանը Հակոբյան Էրիկի նկատմամբ:
17․Ra4! Նավակը 4-րդ հորիզոնականով տեղափոխվում է արքայական թև և սպիտակների գրոհը դառնում է անկասելի։
Ռոբերտ Փիլիպոսյանը վստահ խաղ ցույց տվեց մեկնարկային տուրերում և օգտվելով մրցակիցների թույլ տված դիրքային անճշտություններից տոնեց հաղթանակ։
Նոզդրաչև Վլադիսլավը օգտվելով հակառակորդի թույլ տված կոպիտ վրիպումից 40․․․g5
41.f6! ստացավ պաշտպանված անցողիկ զինվոր և թագուհիների վերջնախաղում վստահ իրացրեց առավելությունը։
Վարպետի նորմայով մրցաշարում 2 միավորով միանձնյա առաջատարը Ռուդոլֆ Փաշիկյանն է։