Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2025

Հինգերորդ փուլի ամփոփում

2025-01-13

Անդրանիկ Մարգարյանի ՄԳ նորմայով հուշամրցաշարի 5-րդ խաղափուլում առաջատարներ Արսեն Դավթյանը և Վլադիսլավ Նոզդրաչևը մրցում էին միմյանց դեմ: Ունենալով սպիտակ խաղաքարեր
Արսենին հաջողվեց ստանալ առավելություն և հետզհետե ուժեղացնել ճնշումը։

Պարտիան ընթանում էր շատ լարված և երկուստեք բացթողումներով, բայց վճռորոշ եղավ 30-րդ քայլը, երբ սպիտակները գտնվելով ցայտնոտում կոպիտ վրիպեցին և 4 քայլ հետո անձնատուր եղան, այսպիսով մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Վլադիսլավ Նոզդրաչևը 5-ից 4․5 միավորով։


Տուրի մյուս արդյունավետ պարտիաներում Ալեքս Սահակյանը հաղթեց Պրանետ Վուպպալային, իսկ Էրիկ Գասպարյանը Լևոն Բաբուջյանին։

ՄՎ նորմայով մրցաշարի 5-րդ տուրում առաջատար Ռուդոլֆ Փաշիկյանը մրցելով Անդրեյ Օկարայի հետ,
միջնախաղում վրիպեց, բաց թողեց նավակի գեղեցիկ զոհաբերություն և պարտություն կրեց, տուրի մյուս պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։

Այժմ մրցաշարում երկիշխանություն է ՝ Ռուդոլֆ Փաշիկյանը և Վահե Սուքիասյանը ունեն 3․5-ական միավոր։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC