Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2025

Ութերորդ փուլի ամփոփում

2025-01-16

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի գրոսմայստերի նորմայով մրցաշարի 8-րդ տուրում առաջատար  Վլադիսլավ Նոզդրաչևը սպիտակ խաղաքարերով արագ ոչ-ոքի խաղաց ՄԳ Լևոն Բաբուջյանի հետ և վաստակելով 7 միավոր մրցաշարի ավարտից 1 տուր առաջ լրացրեց միջազգային գրոսմայստերի նորման։
Տուրի մյուս կենտրոնական պարտիան ՝ Փիլիպոսյան Ռոբերտ - Դավթյան Արսեն անցավ լարված և հետաքրքիր պայքարում։ Կողմերից և ոչ մեկին չհաջողվեց ստանալ վճռորոշ առավելություն և 54 –րդ քայլին նրանք համաձայնվեցին ոչ-ոքի։
Գրոսմայստերի նորմա լրացնելու համար Արսենին անհրաժեշտ է հաղթել վերջին խաղափուլում։


Վարպետի նորմայով մրցաշարի 8-րդ տուրում առաջատարներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Վահե Սուքիասյանը մրցում էին միմյանց դեմ։ Սկզբնախաղից կողմերը դուրս էին եկել հավասար հնարավորություններով, սակայն 18․a4 անճշտությունից հետո նախաձեռնությանը տիրեցին սևերը
 
18․․․ Qc2! 19.Rc2 a5! 20.Nd2? ab 
Չնայած որոշակի բացթողումներին ՝ սևերին հաջողվեց իրացնել ստացված առավելությունը։ Այսպիսով մրցաշարի միանձնյա առաջատար ՝ 8 հնարավորից 6 միավորով դարձավ Վահե Սուքիասյանը։

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC