Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2025

Փարհամ Մաղսուդլուն՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող

2018-01-18

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը: Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն և Ռուսաստանի ներկայացնող միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող հռչակվեց Մաղսուդլուն, իսկ Սիչովին բաժին հասավ արծաթե պարգևը: Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը և Լեհասատանի ներկայացուցիչ Լուկաշ Յարմուլան 6-ական միավորով բաժանեցին 3-4-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ բրոնզե պարգևին արժանացավ Արամ Հակոբյանը: Նման բարձր արդյունքի շնորհիվ Հակոբյանը լրացրեց գրոսմայստերի նորմա և 18 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը. այն այժմ կազմում է 2497: Նշենք նաև, որ այստեղ լրացված նորման 2-րդն է Արամի համար և ևս մեկը լրացնելու պարագայում նրան կշնորհվի գրոսմայստերի տիտղոս: Մրցաշարում գրոսմայստերի նորմա լրացրեցին նաև Կլեմենտի Սիչովը և Լուկաշ Յարմուլան:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC