Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
8-16 January
2025

Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշար՝ միջազգային վարպետի նորմայով

2023-11-06

2024թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան անցկացնում է Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով, միջազգային վարպետի նորմայով:

Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Հավասար միավորներ հավաքելու դեպքում, դրամական մրցանակները բաշխվում են հավասարաչափ, իսկ տեղերը որոշվում են ըստ՝

  1. Զոնեբորն-Բերգերի գործակցի,
  2. սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի,
  3. անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/,
  4. հաղթանակների առավելագույն քանակի:

Ժամանակացույց.

Բացման արարողություն - 8 հունվարի, 13:00

1-ին տուր - 8 հունվարի, 15:00

2-րդ տուր - 9 հունվարի, 15:00

3-րդ տուր - 10 հունվարի, 15:00

4-րդ տուր - 11 հունվարի, 15:00

5-րդ տուր - 12 հունվարի, 15:00

6-րդ տուր - 13 հունվարի, 15:00

7-րդ տուր - 14 հունվարի, 15:00

8-րդ տուր - 15 հունվարի, 15:00

9-րդ տուր - 16 հունվարի, 11:00

Փակման արարողություն - 16 հունվարի, 18:00

 

Մրցաշարի անցկացման վայրը` Հայաստանի շախմատի ակադեմիա (ք.Երևան, Շևչենկո 34)

 

Մրցաշարի կորդինատոր։ Մերի Թաշչյան

E-mail: tournaments@chessacademy.am

Tel.: +374 10-448473, +374 55 630640

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC